Ռասայական խտրականության ու դաժանության դեմ բողոքի ցույցերը հասել են Ֆրանսիա

16:06   03 Հունիս 2020    232

Ֆրանսիայում նախօրեին բողոքի ցույց է ընթացել՝ ընդդեմ ռասայական խտրականության և դաժանության:

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ֆրանսիայում նման ցույցեր են ընթանում այն բանից հետո, ինչ ամերիկյան Մինեապոլիս քաղաքում ոստիկանի բռնի գործողության հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ:

Այսպես, Փարիզի փողոցներ է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ: Ոստիկանությունը նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է Le monde-ը:

Նշվում է, որ ցուցարարները հավաքվել են փարիզյան դատարանի առջև՝ չնայած ցույցերի արգելքին:

Հաղորդվում է՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները շրջափակել են ոստիկանական մեքենաները, քարեր նետել դրանց ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները