Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել

16:15   03 Հունիս 2020    220

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1 262 մարդ:

Նման տվյալներ հրապարակել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր:

Երկրում համավարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 31 309-ի, վարակվածների թիվը՝ 558 237-ին: Միևնույն ժամանակ, առողջացել է 253 570 բրազիլացի:

Չնայած վիճակագրության վատթարացմանը՝ Բրազիլիայի որոշ առաջնորդներ, ներառյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, շարունակում են պնդել, որ կարանտինային միջոցառումների տնտեսական հետևանքները շատ ավելի վատ կլինեն, քան համավարակից կորուստները:

«Մենք ցավում ենք բոլոր մահերի համար, բայց դա ճակատագիր է», – լրագրողներին ասել է Բրազիլիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները