Բելառուսում նոր կառավարություն ձեւավորելիս հեղափոխություն տեղի չի ունենա. Լուկաշենկո

16:34   03 Հունիս 2020    249

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում արմատապես փոխել կադրային կազմը հանրապետությունում նոր կառավարություն ձեւավորելիս:

«Մենք կես տարի ձեւավորել ենք կառավարության նոր կազմը: Ուստի սպասել, որ հեղափոխություն տեղի կունենա, երբ կառավարությունը փոխվի, չարժե»,- չորեքշաբթի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակղությամբ նոր կառավարության առաջարկությունների քննարկման ժամանակ ընդգծել է Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Պետության ղեկավարը նշել է, որ մասշտաբային փոփոխությունները կառավարության կազմում նույնպես ցանկալի չեն նաեւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթները կորոնավիրուսի համավարակի համատեքստում: «Դա շատ վատ կլիներ, քանի որ այժմ ամբողջ աշխարհը թեւակոխել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի մի շրջան, որը ցանկացած պետությունում հարաբերությունների լուրջ փոփոխությունների է հանգեցրել հասարակության մեջ,- ասել է Բելառուսի նախագահը:- Այս ճգնաժամի հետեւանքները շատ լուրջ կլինեն: Ուստի կտրուկ քայլը՝ կառավարության բոլոր անդամներին փոփոխությունը, սխալ կլիներ ներկայիս պահի տեսակետից: Եվ այդպիսի անհրաժեշտություն էլ չկա»:

Ըստ նրա՝ հանրապետությունում ղեկավարների նոր սերունդ է մեծացել, ովքեր իրենց լավ են դրսեւորել եւ լավ են աշխատել կառավարությունում: «Ինչու՞ փոխել նրանց: Նրանք կարող են աշխատել,- ասել է նախագահը:- Նրանք, ովքեր այսօր չեն կարող կատարել իրենց աշխատանքն այսպիսի ճգնաժամային շրջանում, իհարկե, պետք է փոխարինվեն եւ ուղարկվեն այլ աշխատանքի»:

Կառավարության նոր կազմի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի նախագահ (խորհրդարանի վերին պալատ) Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեյենկոն եւ Անվտանգության խորհրդի պետ​​քարտուղար Անդրեյ Ռավկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները