Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 70 նոր դեպք

16:56   03 Հունիս 2020    346

Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում շարունակել է նվազել՝ մեկուսացման միջոցառումների փուլային դադարեցման ֆոնին, երկուշաբթի հայտնել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:

Անցած մեկ օրում արձանագրվել է վարակման 70 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 58 685-ի:

Այսօր վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը 70 է (նախորդ օրվա 98 հիվանդի դիմաց), 31 հիվանդ է ընդունվել հիվանդանոցներ (26-ը հոսպիտալացվել են երկուշաբթի), 25 պացիենտ դուրս է գրվել:

Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 17 դեպք, ընդհանուր առմամբ, մարտի կեսերից 9522 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ կամ դրա կասկածով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները