Ջորջ Ֆլոյդի սպանությունը սարսափելի հանցագործություն է. ԱՄՆ պաշտպանության նախարար

20:32   03 Հունիս 2020    276

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Ջորջ Ֆլոյդի սպանությունն անվանել է «սարսափելի հանցագործություն» և հայտարարել, որ այդ օրը դեպքի վայրում գտնված սպաները պետք է «պատասխանատվության ենթարկվեն նրա սպանության համար»:

«Ջորջ Ֆլոյդի սպանությունը Մինեապոլիսի ոստիկանության սպայի կողմից սարսափելի հանցագործություն է: Դեպքի վայրում եղած սպաները պետք է պատասխանատվության ենթարկվեն նրա սպաության համար: Սա ողբերգություն է, որը, ինչպես ականատես ենք լինում, կրկնվում է մի քանի անգամ» ասել է Էսպերը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս հավելել է, որ «ռասիզմն իրական է Ամերիկայում, և պետք է բոլորն անեն առավելագույնը դա գիտակցելու, դրա դեմ պայքարելու համար»:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները