Աշխարհը, 6 վայրկյանը մեկ, ֆուտբոլի դաշտին հավասար անտառային տարածք է կորցրել 2019թ

20:43   03 Հունիս 2020    256

Նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհը յուրաքնաչյուր 6 վայրկյանը մեկ ֆուտբոլի դաշտի չափ անտառ է կորցրել 2019 թվականին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հրդեհների հետևանքով ռեկորդային քանակությամն անտառներ են ոչնչացվել Ավստրալիայում և Բրազիլիայում: Ռեպորտաժում պատկերվում են երբեմնի կանաչ անտառների փոխարեն տեղադրված գերանները, որոնք մնացել են այրված ծառերից:

Անտառների համաշխարհային ծրագրի անդամ Միկաելա Վեյսիի խոսքով՝ անցյալ տարի տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով նույնքան ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում, որքան 400 մլն մեքենաներից է արտանետվում մեկ տարվա ընթացքում:

Հրդեհների մեծ մասը բաժին է ընկել Բրազիլիային, որ 1.3 մլն հեկտար անտառ է ոչնչացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները