Թրամփի վարչակազմը հուսով է, որ նավթի առաջատար արտադրողները կշարունակեն նավթարդյունահանման քաղաքականությունը

21:07   03 Հունիս 2020    285

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ նավթի առաջատար արտադրողները կշարունակեն նավթարդյունահանման քաղաքականությունը:

«Մենք հավատում ենք, որ նավթի խոշոր արտադրողները չեն վերադառնա քաղաքականությանը, որը խոչընդոտում է այս աննախադեպ գլոբալ տնտեսական պայմաններից արագ եւ համակարգված դուսրբերմանը»,-ասել է պաշտոնյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկուշաբթի Կրեմլում հայտնել են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նավթի շուկայի իրավիճակը:

Նավթային ոլորտում աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համբերատար եւ ուշադիր հետեւում է իրավիճակին:

«Կար ժամանակ, երբ վարչակազմը ցանկանում էր հասնել ՕՊԵԿ+ գործարքի ցանկացած գնով, իսկ այժմ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրավիճակն ընթանա իր հունով»,-ասել է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները