Իտալիան բացում է սահմանները ԵՄ քաղաքացիների համար

21:25   03 Հունիս 2020    347

Իտալիան շարունակում է թուլացնել մոտ երեք ամիս շարունակվող խիստ լոքդաունը եւ բացում է իր սահմանները։

Չորեքշաբթի օրվանից, հունիսի 3-ին, երկիր թույլատրվում է ԵՄ մնացած 26 պետություններից ու եւս մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Շվեյցարիայից մուտքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդ որում, զբոսաշրջիկները ստիպված չեն լինի պահպանել կորոնավիրուսի հետ կապված երկշաբաթյա կարանտինը։

Բացի այդ, իտալացիներին կրկին թույլատրվում է անխոչընդոտ մեկնել այլ տարածաշրջաններ։ Կարանտինի ժամանակ գործել են շրջանների սահմաններից դուրս խիստ սահմանափակումներ։ Արտասահմանցիներին միայն կարեւոր պատճառներով է թույլատրվել ժամանել Իտալիա, մասնավորապես՝ աշխատանքի։

Մի շարք փորձագետներ տեղաշարժի սահամանփակումները հանելու նպատակահարմարության կասկածներ են հայտնել, քանի որ Իտալիայի շատ շրջաններում վարակվածության ցուցանիշները բարձր են մնում։ Պաշտոնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսից առավել տուժած Լոմբարդիայում մինչ այժմ վարակման ավելի քան 20 000 դեպք է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները