Կադիրովը մարդկանց կոչ է արել չհավատալ «չիպավորման» մասին լուրերին

21:42   03 Հունիս 2020    304

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է տարածաշրջանում 5G աշտարակների տեղադրման մասին լուրերը եւ կոչ է արել չհավատալ մարդկանց կառավարելու համար «չիպավորման» մասին լուրերին։

Հանրապետության բնակչության շրջանում սոցցանցերի միջոցով լուրեր են տարածվում, որ իբր տարածաշրջան է ժամանել 5G աշտարակների տեղադրման տեխնիկա։ Տարածված աուդիոձայնագրությոն մեջ կինը բողոքում է վատ ինքնազգացողությունից՝ դրանում մեղադրելով նոր տեխնոլոգիաներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դրանք խոսակցություններ են, սուտ եւ սադրանք: Չեչնիայում ոչ մի աշտարակ չկա, ոչ ոք չի պատրաստվում դրանք տեղադրել, եւ այդպիսի հնարավորություն էլ չկա: Եթե դա անեին, ես հաճույքով կաջակցեի դրան, դա նոր տեխնոլոգիա է, որը բարելավում է ինտերնետի որակը եւ արագությունը: Մեզ մոտ դեռեւս 4G-ն լիովին իրացված չէ եւ նորմալ չի աշխատում, երեխաները չեն կարողասնում լիարժեք հեռավար պարապել՝ կապի որակի պատճառով»,- Instagram-ի ուղիղ եթերում ասել է Կադիրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները