Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին

21:58   03 Հունիս 2020    314

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին:

Ինչպես հայտարարվել է հեռուստաալիքի եթերում, համապատասխան հրամանագիրը երկրի ղեկավարը ստորագրել է չորեքշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելառուսի նախարարների խորհուրդը 2018 թվականից ղեկավարում է Սերգեյ Ռումասը: Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմը մինչև նախագահական ընտրությունները պատրաստելու ծրագրերի մասին: Նախագահական ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 9-ին:

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահեցրել է, որ նախարարների խորհրդի գործող անդամների մեծամասնությունը կպահպանի իր պաշտոնը:

Կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացվել են Լուկաշենկոյի դիտարկմանը: Բելառուս առաջնորդը հավելել է, որ հեղափոխություն երկրում կառավարության կազմի փոփոխության ժամանակ տեղի չի ունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները