Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 6.5 միլիոնը

13:29   04 Հունիս 2020    234

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 518 109-ի:

Նրանցից ավելի քան 3.1 մլն-ն ապաքինվել է, 384 808 մարդ մահացել է: Վարակվածների 2 տոկոսը (54 242 մարդ) ծանր վիճակում է գտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քովիդ-19»-ով վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 1.8 մլն մարդ: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (560 737), Ռուսաստանը (432 277):

Մահացության ցուցանիշով առաջատարն աշխարհում դարձյան ԱՄՆ-ն է, որտեղ 108 608 մարդ է զոհ գնացել հիվանդությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման նվազագույն ցուցանիշ է գրանցվել Եվրոպայում, մինչդեռ վարակման տեմպերի աճ է գրանցվել Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները