Բրազիլիայում թույլատրել են կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա

13:48   04 Հունիս 2020    269

Բրազիլիայի Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող Anvisa ազգային գործակալությունը թույլատրել է Բրիտանիայում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսել կամավորների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Anvisa-ից տեղեկացրել են, որ պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից: Այն փորձարկելու մասին հայտը ներկայացրել է Astrazeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության բրազիլական բաժանմունքը:

ChAdOx1 nCov-19 անվանումն ստացած պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները կենդանիների վրա, ինչպես նաև կլինիկական փորձարկումների առաջին փուլը մարդկանց վրա անցկացվել են Անգլիայում: Արդյունքները վկայում են, որ այն անվտանգ է:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման ցուցանիշով երկրորդ երկիրն է ողջ աշխարհում՝ ավելի քան 560 հազար դեպքով: Մահացության ցուցանիշը հարավամերիկյան երկրում գերազանցել է 30 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները