Իրանի արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

12:54   04 Հունիս 2020    260

5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արեւմուտքում գտնվող Իլամ նահանգում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, ըստ «РЕН ТВ»-ի փոխանցման։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սալեհաբադ քաղաքում։ Օջախի խորությունը կազմում է 11 կմ։ Ավերածությունների եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները