Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք շքերթին

17:56   03 Հունիս 2020    116

Հունիսի 24-ին ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին, տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանցի 75 զինծառայողներ կմասնակցեն հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին: Մեր զինծառայողները նաև կցուցադրեն ադրբեջանական արտադրության սպառազինություն», - հայտնել են պաշտպանական գերատեսչությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները