SpaceX-ը Starlink-ի ևս 60 արբանյակ է ուղեծիր դուրս բերել

14:25   04 Հունիս 2020    338

Falcon 9 հրթիռակիրը հունիսի 4-ին հաջողությամբ մերձերկրային ուղեծիր է դուրս բերել հերթական 60 մինի-արբանյակները, որոնք նախատեսված են Starlink համակարգի ինտերնետ-ծածկույթի տեղակայման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում հայտնել է SpaceX-ը։

Այս պահին համակարգը բաղկացած է արդեն 480 տիեզերական սարքերից։

Երկաստիճան հրթիռի արձակումն իրականացվել է չորեքշաբթի՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 21։25-ին՝ Կանավերալ հրվանդանի ՆԱՍԱ-ի տիեզերակայանից:

Մեկնարկից 15 րոպե անց արբանյակների խումբը, որոնցից յուրաքանչյուրը 260 կգ է կշռում, դուրս է եկել էլիպտիկ ուղեծիր: SpaceX-ի ինժեներների կողմից դրանց աշխատունակության ստուգումից հետո արբանյակները սեփական իոնային շարժիչների օգտագործմամբ կբարձրանան 550 կմ վեր՝ դեպի Երկրի ուղեծիր:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից ի վեր Starlink արբանյակների խմբի արդեն 8-րդ արձակումն է ուղեծիր: Վերջինը տեղի է ունեցել ապրիլի 23-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները