Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

15:41   04 Հունիս 2020    231

Իրանը փետրվարին 19-ին կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցել դրա տարածման սկզբից` փետրվարի 19-ից ի վեր. Մեկ օրվա ընթացքում վարակվել է մոտ 3.6 հազար մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակման 3574 դեպք գրանցել: Ընդհանուր առմամբ 164.270 դեպք, առողջացել է 127485 մարդ»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Ջահանփուրի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում 59 մարդ է մահացել կորոնավիրուսից, զոհերի ընդհանուր թիվը 8071 է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները