«Ինչպես նստել են այդ ավանակի վրա, այդպես էլ թող իջնեն». Բողոքի ակցիա

15:46   04 Հունիս 2020    714

Այն 79 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ կոնվենցիայի ընդունմանը, եւ նախագահը, ով ստորագրեց դա եւ մասնակից եղավ ազգի թիկունքում արված դավադրությանը, անպայման պետք է հրաժարական տան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր` հունիսի 4-ին, նշեց «Հայկական արժեքների պաշպանության հասարակական նախաձեռնության» համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը, ով մի շարք ակտիվիստների հետ` ձեռքերը շղթայած ԱԺ դարպասին` ի նշան իրենց դժգոհության, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիայի դեմ, որը վերաբերվում է երեխաների սեռական դաստիարակությանը:

Վերջինիս խոսքով կոնվենցիան դեմ է Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին եւ դրա ընդունումն անընդունելի եւ հակահայկական քայլ է. «Մեր պահանջն այն է, որ Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիան, որը կրթական միջավայր է բերելու սեռական դաստիարակությունը եւ դրանով փորձ է արվելու մեր երեխաներին` առանց մեզ հարցնելու, առանց մեզ հետ քննարկելու նրանց տալ սեռական դաստիարակություն, չեղարկվի: Ինչպես նստել են այդ ավանակի վրա, այդպես էլ թող իջնեն:

Արտաքին ճնշումների տակ ընդունվեց այդ կոնվենցիան, թե ներքին ճնշումների` մեզ դա չի հետաքրքրում: Մեր պահանջն է անհապաղ չեղարկել դա»,- նշեց ակցիա իրականացնող ակտիվիստը:

Վերջինիս խոսքով կա միջազգային փորձ, որտեղ նմանատիպ կոնվենցիաների ընդունումը հանգեցրել են երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի ավելացման, ինչը Հայաստանի պարագայում եւս չի բացառվում:

https://news.am/arm/news/583004.html


Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները