Հրվ. Կորեայի դատախազությունը դիմել է դատարան՝ Samsung-ի փաստացի ղեկավարին ձերբակալելու օրդեր տալու համար

16:07   04 Հունիս 2020    254

Հարավային Կորեայի դատախազությունը դիմել է դատարան՝ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին ձերբակալելու օրդեր տալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատախազությունը Samsung-ի թոփ մենեջերներին կասկածում է մյուս աշխատակիցներին ներքին փաստաթղթերը կեղծելու հրահանգ տալու մեջ: Անցած տարվա մայիսին գործ է հարուցվել Samsung-ի հաշվապահական հաշվետվության խարդախության վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, Կորեայի Հանրապետության դատախազությունը հետաքննում է Samsung Biologics ակցիաների արժեքի արհեստական մեծացման հնարավոր փաստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները