Թրամփը պատմել է, թե ինչպես է Պուտինին հաջողվել ձեռք բերել իր վստահությունը

17:41   04 Հունիս 2020    634

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել ձեռք բերել իր վստահությունը և ստանալ G7-ի հրավերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վերջինս խոսել է «Fox News Radio»-ի հետ զրույցում:

Թրամփը հիշեցրել է Պուտինի օգնությունը նավթարդյունաբերության ոլորտում, ինչը, արդյունքում, շահավետ դարձավ Ռուսաստանի համար: Ըստ ԱՄՆ նախագահի, Մոսկվայի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ «բարձրացնել արդյունաբերությունը» և փրկել միլիոնավոր աշխատատեղեր Տեխասում, Հյուսիսային Դակոտայում, Օկլահոմայում: Այս վայրերում արտադրությունն այժմ կայունացել է:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը G7 ձևաչափին վերադարձնելը խելամտություն է պահանջում, քանի որ դա կնպաստի բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները