Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դասարանների աշակերտների վրա

18:41   04 Հունիս 2020    299

Չինաստանի հարավային Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ քաղաքի տարրական դպրոցներից մեկում: Միջադեպի հետևանքով դպրոցի տնօրենը, անվտանգության ծառայողը և մի աշակերտ գտնվում են ծանր վիճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հարձակվողը եղել է Լի ազգանունով 50-ամյա մի տղամարդ: Նրան ձերբակալել են, հարձակման պատճառները դեռևս անհայտ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները