Երեք մարդ է զոհվել Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով

17:49   04 Հունիս 2020    298

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում կործանցել է Bell 206 քաղաքացիական ուղղաթիռ, որում եղել է երեք մարդ։ Բոլոր երեքն էլ զոհվել են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC-ն։ Տեղի ոստիկանության փոխանցման համաձայն, ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծերին եւ ընկել ավտոմայրուղու հարեւանությամբ գտնվող անտառուտում։

Ուղղաթիռի կործանման տեղում հրդեհ է բռնկվել, որը հանգցվել է դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից։ Ուղղաթիռում գտնվողները եղել են տեղի գազամատակարարող ընկերության աշխատակիցներ։ Միջադեպի պատճառով 30 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները