NASA-ն SpaceX-ին թույլ է տվել Crew Dragon տիեզերանավի պատիճը երկրորդ անգամ օգտագործել

20:08   04 Հունիս 2020    281

NASA-ն SpaceX ընկերությանը թույլ է տվել Crew Dragon տիեզերանավի պատիճը եւ Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը երկրորդ անգամ օգտագործել ՄՏԿ տիեզերագնացներ ուղարկելու համար:

Համապատասխան փոփոխությունները կատարվել են գործակալության եւ SpaceX-ի միջեւ կնքված պայմանագրի մեջ, հայտնում է լրագրող Մայքլ Բեյլորը, փոխանցում է «Մեդուզան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

SpaceX-ի տիեզերանավերով տիեզերագնացներ ուղարկելու ծրագրի շրջանակում կրկնակի օգտագործման թույլտվությունը կգործի արդեն երկրորդ արձակումից:

SpaceX-ը մայիսի 30-ին առաջին անագմ ՄՏԿ տիեզերագնացների է ուղարկել իր Crew Dragon տիեզերանավով: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այդպիսի թռիչքն իրականացնում է մասնավոր ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները