Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ

20:15   04 Հունիս 2020    327

Աստղագետները հաստատել են Proxima b էկզոմոլորակի գոյությունը, որը չափսերով հավասար է Երկրին և պտտվում է արեգակին մոտ գտնվող աստղի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հիշեցնելով, Եվրոպական հարավային աստղադիտարանի բարձր ճշտությամբ աշխատող աստղադիտակը, որը տեղակայված է Չիլիում, մոլորակը հայտնաբերել էր 2016թ․:

Աստղագետները մոլորակի տվյալները ստուգելու համար օգտագործել են առավել հզոր ESPRESSO լուսապատկերագիր սարքը, որը նույնպես Չիլիում է տեղակայված:

Հետազոտողները հաստատել են, որ Proxima b-ի զանգվածը 1.17 անգամ գերազանցում է մեր մոլորակին, ինչպես նաև այն 11.2 երկնային օրը մեկ պտույտ է գործում իր աստղի՝ Proxima Centauri-ի շուրջ: Աստղը գտնվում է արևից 4.2 լուսային տարի հեռավորությամբ:

Proxima b 20 անգամ ավելի մոտ է իր աստղին, քան Երկրին արևին: Proxima Centauri-ն կարմիր թզուկ աստղ է, ինչը նշանակում է, որ անգամ եթե մոլորակն այդքան մոտ է գտնվում աստղին, այն նույնքան ջերմություն է ստանում, որքան և Երկիրն արևից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները