Ոստիկանությունը Զելենսկուն սպառնացել է տուգանքով՝ կարանտինի ժամանակ սրճարան գնալու համար

20:51   04 Հունիս 2020    317

Կարանտինի սահմանափակումները խախտելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է տուգանել մինչև 17 հազար գրիվեն:

Դեպքը, որի համար նախագահը տուգանքի է ենթարկվում, տեղի է ունեցել նախօրեին Խմելնիցկի քաղաքում, որտեղ այցով ժամանել է Ուկրաինայի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքի կենտրոնում շրջելիս այլ պաշտոնյաների հետ միասին Զելենսկին մտել է սրճարան և սուրճ խմել: Դրանից հետո իր Twitter-ում հայտնվեց մի գրառում. «Խմելնիցկիում հրաշալի սուրճ՝ բուրավետ և համեղ: Առաջին սրճարանները դուրս են գալիս կարանտինից, դանդաղորեն վերականգնվում ենք համաճարակից հետո»,- գրել է նա։

Զելենսկին սուրճը խմել է սրճարանի ներսում: Միևնույն ժամանակ, Ուկրաինայում հանրային սննդի հաստատությունների աշխատանքը դեռևս պաշտոնապես արգելված է՝ բացառությամբ բաց տարածքներում սպասարկմանը։ Սրճարանների և ռեստորանների աշխատանքը ամբողջովին կվերականգնվի միայն հունիսի 5-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները