ԵԿԲ-ն պահպանում է տոկոսադրույքների մակարդակը

21:13   04 Հունիս 2020    321

Եվրոպական Կենտրոնական բանկը պահպանել է տոկոսադրույքների մակարդակը եւ հայտարարել է արտակարգ ակտիվների գնման ծրագրի (PEPP) ծավալի՝ 600 միլիարդ եվրոյով:

Կարգավորողը ծրագրում չի ներառել «աղբային» բոնդերը, սակայն հայտնել է, որ PEPP- շրջանակներում ակտիվների գնման հորիզոնը կերկարաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի հունիսի վերջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կառավարիչների խորհուրդն ամեն դեպքում PEPP-ի շրջանակներում ակտիվների զուտ գնումներ կիրականացնի այնքան ժամանակ, որքան կհամարի, որ կորոնավիրուսի ճգնաժամային փուլն ավարտված է»,- նշվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Դեպոզիտային տոկոսադրույքը մնացել է մինուս 0.50 տոկոսի մակարդակում, վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը, որը որոշում է վարկավորման արժեքը տնտեսության մեջ, 0.0 տոկոս է, իսկ բանկերի համար արտակարգ վարկավորման տոկոսադրույքը՝ 0.25 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները