Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության թեկնածու

21:28   04 Հունիս 2020    343

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության թեկնածու, այդ թվում:

Ընտրված ընկերությունները կստանան լրացուցիչ պետական ​​միջոցներ, աջակցություն կլինիկական փորձարկումների գործում, ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Սպիտակ տունն այդ մասին կհայտարարի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Միացյալ Նահանգները նախատեսում է լայնածավալ կլինիկական փորձարկումներ անցկացնել, որոնցում ընդհանուր առմամբ 100.000-ից 150.000 կամավորներ է ներգրավված՝ մինչեւ տարվա վերջ արդյունավետ պատվաստանյութ տրամադրելու համար: Նպատակին հասնելու համար կառավարությունը պլանավորում է թեստավորումը սկսել հուլիս ամսի կեսերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները