Ֆրանսիայում չեղարկել են Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթը

21:37   04 Հունիս 2020    496

Ֆրանսիայում այս տարի չեղարկել են Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթը:


Սակայն ավանդական ավիաշոուն եւ սահմանափակ արարողությունը կկայանա Համաձայնության հրապարակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բաստիլի գրավման օրը ռազմական շքերթը կկայանա Համաձայնության հրապարակում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարը:

Ելիսեյան պալատում խոստացել են ձեռնարկել բոլոր հակահամաճարակային միջոցառումները:

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 29 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները