Գերմանիան եւ Ֆրանսիան ամպային հաշվարկների եվրոպական հարթակի ստեղծման նախագիծ են գործարկել

21:41   04 Հունիս 2020    348

Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկել են ամպային հաշվարկների եվրոպական հարթակի ստեղծման նախագիծ, որը, ինչպես նրանք հուսով են, կամրապնդի եվրոպական տնտեսական ինքնիշխանությունը կորոնավիրուսի ճգնաժամից հետո եւ կկոտրի մայրցամաքի կախվածությունը ԱՄՆ-ից եւ չինական ընկերություններից։

GAIA-X անվանումով հարթակը կարձակվի հաջորդ տարվա սկզբին եւ բաց է Եվրոպայի սահմաններից դուրս օգտատերերի համար, որոնք պարտավորվում են հավատարիմ մնալ եվրոպական չափանիշներին։ ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալտմայերը նշել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան կստեղծեն հասարակական ասոցիացիա՝ տվյալների ենթակառուցվածքի համակարգման եւ կազմակերպման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ ամպային հաշվարկների նախագիծը «չէր կարող ավելի ժամանակին լինել», քանի որ Եվրոպան փորձում է դուրս պրծնել խորը ռեցեսիայից, որն առաջացել է կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները