AppStore-ը կեղծ VPN հավելված է հայտնաբերել

21:52   04 Հունիս 2020    370

Կիբերանվտանգության մասնագետները AppStore-ում խաբեբայական VPN հավելվածներ են հայտնաբերել:

Հավելվածներում անվճար փորձաշրջան եւ հետագայում վճարովի բաժանորդագրությամբ հնարքը է օգտագործվում: Ընդ որում, բաժանորդագրությունը չի դադարեցվի, նույնիսկ եթե օգտատերը ջնջի հավելվածը:

«Օգտատերերից անհեթեթ գումարներ են գանձվում գործառույթների շաբաթական, ամսական կամ տարեկան բաժանորդագրության համար, որոնք պետք է շատ ավելի էժան լինեն»,- պարզաբանել են փորձագետները:

Avast-ում ընդգծել են, որ այդպիսի հավելվածները ստուգման ընթացակարգեր են անցնում, որոնք գոյություն ունեն պաշտոնական խանութներում: Դրանք նաեւ բարձր գնահատականներ եւ դրական արձագանքներ ունեն, որոնք շատ հաճախ կեղծ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ուսումնասիրել VPN հավելվածները նախքան դրանք տեղադրելը, այդ թվում՝ տեղեկությունները մշակողների մասին, նրանց հեղինակության եւ այլ արտադրանքների մասին»,- եզրափակել են ընկերությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները