Տեխասի մի բնակիչն աճուրդում գնված ավտոմեքենայում 850 հազար դոլարի կոկաին է գտել

09:11   05 Հունիս 2020    266

Տեխասի բնակիչն աճուրդում գնված ավտոմեքենայում մոտ 35 կգ կոկաին, որը մոտ 850 հազար դոլար արժե:

Ըստ տեղական ոստիկանության՝ մայիսի 30-ին Տեխասի նահանգի շերիֆի գրասենյակ ահազանգ էր ստացվել ավտոմեքենայի սեփականատիրոջից, ով հայտարարել էր, որ թմրանյութ է գտել ավտոմեքենայի գաղտնի խցիկում:

Իրավապահները պահոցում կոկաինի 17 փաթեթ են գտել, ինչից հետո՝ եւս 17 փաթեթ մյուսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես շնորհակալություն եմ հայտնում այն ​​մարդուն, ով մեզ նախազգուշացրեց թմրանյութերի մասին: Եթե ​​նա անկեղծ չլիներ, թմրանյութերը կարող էին սխալ ձեռքերում հայտնվել»,- լրագրողներին ասել է շերիֆը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները