Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր

09:48   05 Հունիս 2020    247

Հայտնի բրիտանացի պրիմատաբան եւ ՄԱԿ խաղաղության դեսպան Ջեյն Հուդոլը կարծում է, որ COVID-19-ի առաջացման պատճառը բնական պաշարների չափազանց շատ շահագործումն է եւ կենսաբանական տեսակների բնակության գոտիների ոչնչացումը։

Ինտենսիվ գյուղատնտեսությունը պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար կենդանիների շրջանում, որոնք հետագայում վարակում են մարդկանց, Եվրամնիության երկու լիազորների հետ առցանց-հանդիպմանը հայտարարել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք ինքներս ոգեկոչեցինք այն՝ կենդանիների եւ բնության հանդեպ լիակատար անհարգալից վերաբերմունքի պատճառով», - ասել է Հուդոլը: «Վայրի կենդանիների եւ տնային անասունների նկատմամբ մեր անհարգալից վերաբերմունքը ստեղծել է մի իրավիճակ, երբ հիվանդությունը կարող է փոխանցվել մարդկանց»,- հայտնում է HighTech+-ը:

Նրա կարծիքով՝ մարդիկ պետք է անհապաղ հրաժարվեն արդյունաբերական միջոցներով կենդանիներ բամացնելուց, դադարեցնեն բնական միջավայրի ոչնչացումը՝ հիվանդությունների եւ կլիմայի աղետների նոր բռնկումների ռիսկի պատճառով, ինչպես նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն գերբակտերիաների առաջացման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները