Apple-ը արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ գողացված սմարթֆոնները

09:52   05 Հունիս 2020    233

Apple-ը հետևում և արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ընկերության խանութներից գողացված սմարթֆոնները:

Ըստ հեռուստաալիքի, Apple-ի հաղորդագրությունների սքրինշոթերը, որոնք գալիս են գողացված հեռախոսներին, այս շաբաթվա սկզբին սկսել են հայտնվել սոցցանցերում և տարբեր կայքերում: Դրանցում ընկերությունը օգտատերերին տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է և վերահսկվում է, և խնդրում են այն վերադարձնել խանութ, որի հասցեն նույնպես նշվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սարքը անջատված է և վերահսկվում է: Տեղական իշխանությունները կտեղեկացվեն այդ մասին»,- նման ծանուցման օրինակ է մեջբերում հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները