Լուկաշենկոն նոր կառավարություն է ձևավորել

10:27   05 Հունիս 2020    273

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր կառավարություն է ձևավորել: Համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի իրավական ինտերնետ-պորտալում:

Իրենց պաշտոնները պահպանել են երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, ՆԳ նախարար Յուրի Կարաևը և Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկը:

Նաև հունիսի 4-ին վարչապետ նշանակվեց Պետական ռազմական արդյունաբերության ղեկավար Ռոման Գոլովչենկոն:

Հունիսի 3-ին Լուկաշենկոն լուծարեց կառավարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները