Ֆրանսիայում բուժաշխատողները պատրաստվում են հունիսի 16-ին զանգվածային գործադուլ անցկացնել

12:17   05 Հունիս 2020    227

Ֆրանսիական մի շարք բժշկական արհմիություններ կոչ են արել հունիսի 16-ին զանգվածային գործադուլ անցկացնել, հայտնում է swissinfo.ch կայքը՝ հղում տալով ֆրանսիական լրատվամիջոցներին։

Բուժաշխատողներն այս քայլով կառավարությունից պահանջելու են բարձրացնել իրենց ընդհանուր աշխատավարձերը, չփակել բուժհաստատությունները, չկրճատել հիվանդներին մատուցվող ծառայությունների և բժշկական մահճակալների թիվը։

Արհմիությունները նշել են, որ «բժշկական մասնագետներն այլևս չեն պատրաստվում բավարարվել կառավարության գեղեցիկ խոստումներով և կիսով չափ ձեռնարկված միջոցառումներով», ուստի՝ փաստացի գործողություններ են պահանջում։

Այժմ Ֆրանսիայում շարունակում են որոշ սահմանափակումներ գործել։ Այս շաբաթ երկրում կարանտինային ռեժիմի թուլացման երկրորդ փուլն է սկսվել։ Որոշ շրջաններում սրճարանները, ռեստորանները, այգիները, թանգարանները և տեսարժան վայրերը վերսկսել են իրենց գործունեությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները