Մոսկվայում սկսվել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքը

12:22   05 Հունիս 2020    216

Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ նախատեսված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զորահանդեսը նախատեսված է հունիսի 24-ին:

Հրապարակ են բերվել տեխնիկան, վրաններ, հանդիսատեսի համար նախատեսված տրիբունաները: Մասնագետները սկսել են բեմի ամրացման աշխատանքները: Նշվում է, որ տրիբունաներում տեղերը տեղակայված են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահը հյուրերի հետ կլինի Կարմիր հրապարակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները