Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանափակումը հանվում է

14:53   05 Հունիս 2020    263

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները հունիսի 5-ից հանվում են: Սլովակիան նշված երկրների համար սահմանը բացել է հունիսի 4-ից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:

«Չեխիայի կառավարության արտահերթ նիստում ընդունվել է որոշում բացելու սահմանները Ավստրիայի ու Հունգարիայի քաղաքացիների համար: Սլովակիայի հետ սահմանը բացելու որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից: Գերմանիայի հետ քննարկումները շարունակվում են, սակայն Չեխիայի քաղաքացիները այսօր կարող են վերադառնալ Գերմանիայից առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի»,-ասել է Պետրշիչեկը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ցանկանում են համակարգել իր բոլոր հարևանների հետ սահմանների բացումը: Առայժմ Չեխիայի քաղաքացիները կարող են գնալ Գերմանիա մի քանի դեպքում՝ աշխատանքի, բժշկին այցելելու, ինչպես նաև առևտրային բանակցությունների նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա   Ավստրիա   Հունգարիա  


Վերնագիրի այլ պիտակները