«Բենֆիկա»-ի ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ

14:36   05 Հունիս 2020    247

Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Քարկոծման և կոտրված ապակիներից վնասվածք են ստացել ակումբի երկու ֆուտբոլիստներ` Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը գնալիս է եղել մարզաբազա: Պորտուգալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Բենֆիկա»-ն մրցել է «Տոնդելա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բենֆիկա  


Վերնագիրի այլ պիտակները