Google-ը հայտնել է Թրամփի և Բայդենի նախընտրական շտաբների վրա ցանցահենային հարձակումների մասին

15:07   05 Հունիս 2020    255

Google-ում կանխել են ցանցահենների փորձերը, որոնք նպատակ են ունեցել վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ապագա գլխավոր մրցակից Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբների համակարգչային համակարգերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Google-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին Twitter-ում:

Նրա խոսքով՝ Բայդենի շտաբի վրա ցանցահենային հարձակումներն իրականացվել են Չինաստանից, իսկ Թրամփինը՝ Իրանից։ Հանթլիի խոսքով՝ նրանք կարող են կապ ունենալ իրենց երկրների իշխանությունների հետ։

Google-ում պնդում են, որ ոչ մի վկայություն չկա, որ ցանցահենները հաջողության են հասել: Ամեն դեպքում, Հանթլին որոշ հանձնարարականներ է տվել ընտրական շտաբներին ինչպես վարվել նման իրավիճակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները