Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի ամենահարուստ պատգամավոր է ճանաչվել

16:41   05 Հունիս 2020    300

Ուկրաինայի Գերագույն ռադայի ամենահարուստ պատգամավոր է պաշտոնապես ճանաչվել երկրի նախկին նախագահ և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է eadaily.com կայքը։

Խորհրդարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Պորոշենկոն ընդհանուր 1,8 միլիարդ գրիվնա արժողությամբ դրամական ակտիվներ է հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, «Եվրոպական համերաշխություն» խմբակցության առաջնորդի հայտարարագրի համաձայն, վերջինս նախորդ տարում 773 միլիոն գրիվնա է վաստակել։ Այս գումարը ներառում է նաև բրիտանական ВВС պետական կորպորացիայի կողմից 6,2 միլիոն գրիվնայի չափով ստացված փոխհատուցումը։

Հարկ է նշել, որ մնացած «հարուստ» պատգամավորները Պորոշենկոյից զգալի կերպով հետ են մնում։ Այսպիսով՝ ունեցվածքի չափով երկրի նախկին նախագահին հաջորդում է «Վստահություն» խմբից պատգամավոր Մաքսիմ Եֆիմովը՝ 756 միլիոն գրիվնայով։

Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաների եկամուտների և գույքի մասին հայտարարագիրն ամեն տարի պետական ծառայողների և հանրային պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության և հակակոռուպցիոն օրենքի շրջանակներում է ներկայացվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները