Ֆրանսիան չեղարկել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը

17:08   05 Հունիս 2020    347

Ֆրանսիան որոշել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը չանցկացնել, որպեսզի չխախտվեն սոցիալական հեռավորություն պահպանելու նորմերը:

Hayatsk.info-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ շքերթի փոխարեն կանցկացվի արարողություն` ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժանձնակազմի: Այս տարի միջոցառումը կանցկացվի սեղմ ձևաչափով, կկայանա միայն օդային շքերթ՝ նվիրված բուժանձնակազմին:

Ամեն տարի հուլիսի 14-ին Ելիսեյան դաշտերում անցկացվում է շքերթ՝ Բաստիլի օրվան նվիրված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները