Ցանկանում են կալանավորել Samsung-ի ղեկավարին

17:23   05 Հունիս 2020    352

Հարավային Կորեայի դատախազությունը դատարան միջնորդություն է ներկայացրել Samsung-ի փոխնախագահ եւ ընկերության փաստացի ղեկավար Լի Չժե Ենին եւ եւս երկու բարձրաստիճան կառավարիչների այդ ընկերությունից կալանավորելու սանկցիա տալու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Samsung-ի փոխնախագահը կասկածվում է ընկերության բաժնետոմսերի գնի հարցում մանիպուլյացիաներ անելու եւ աուդիտի սկզբունքները խախտելու մեջ։

Ըստ Reuters-ի փոխանցման, ընկերության կառավարիչները 2015 թվականին մասնակցել են մի հանցավոր սխեմայի, որը թույլ է տվել վերահսկողություն հաստատել Լի Չժե Ենին իր հոր ստեղծած բիզնես կայսրության հանդեպ։ Դատախազությունը նաեւ քննում է Samsung Biotechnics դեղագործական ընկերության գնի արհեստական բարձրացման հարցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները