ՌԴ-ի ամենահարուստ գործարարը խոշոր կորուստ է կրել

19:59   05 Հունիս 2020    289

Ռուսական «Նորնիկել» ընկերության ղեկավար և շահառու Վլադիմիր Պոտանինի կարողությունը հունիսի 4-ին մեկ օրվա ընթացքում կրճատվել է 1,5 միլիարդ դոլարով ՝ Նորիլսկի ՋԵԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո ընկերության արժեթղթերի գնի անկման պատճառով:

Այս մասին վկայում են Forbes Real Time-ի տվյալները: Այսպիսով, հունիսի 4-ի դրությամբ Պոտանինի կարողությունը կազմել է 25 միլիարդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նման կորուստներով Վլադիմիր Պոտանինը ներառվել է օրվա ամենաաղքատացած միլիարդատերերի եռյակում: Օրվա ընթացքում նրանից շատ գումար է կորցրել միայն չինացի միլիարդատեր Ցին Ինլինը (7,5 միլիարդ դոլար), 3-րդ տեղում Մարկ Ցուկերբերգն է (926 միլիոն դոլար)»,-տեղեկացնում է աղբյուրը:

Միևնույն ժամանակ «Նորնիկել»-ի ղեկավարը շարունակում է ամենահարուստ ռուս գործարարը մնալ Forbes-ի ցուցակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները