Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանը պետք է բնակչությանը նախապատրաստի խաղաղության»

16:00   05 Հունիս 2020    742

«Հայաստանի ղեկավարության կողմից վերջին ժամանակներում հնչեցված հայտարարությունները և նրա ցուցադրական վարմունքը բացատրություն են պահանջում»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

«Հայաստանի ղեկավարությունը՝ իր կողմից սկսված պատերազմի հետևանքները վերացնելու փոխարեն, ուժեղացնում է՝ Ադրբեջանի միջազգային մակարդակով ճանաչված տարածքների օկուպացիան, խախտելով հարյուր հազարավոր հարկադիր վերաբնակների իրավունքները։ Դա վկայում է այն մասին, որ երկրի ղեկավարությունում գտնվողները ոչ միայն չեն գիտակցում սեփական պատասխանատվությունը, այլ նաև անտաբեր են իրենց երկրի ու նրա բնակչության ապագայի հանդեպ։

Հազարավոր խաղաղ բնակիչների արյունահեղության, կյանքի խորտակման, հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, միջազգային պարտավորությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումների կոպիտ խախտման համար պատասխանատու Հայաստանի կողմից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիան դատապարտող միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը՝ բարոյական իրավունքը չի տալիս Հայաստանին՝ խոսելու ո՛չ իրավունքի, ոչ օրենքների, ո՛չ ժողովրդավարության մասին:

Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ փաստարկները սպառված են և ասելու բան չկա՝ հայկական կողմը փորձում է օրակարգ մտցնել Ադրբեջանում հակահայկական տրամաբանության թեման։

Սակայն օկուպանտ երկրի ղեկավարությունը, որը իբր չի տեսնում, որ տարածաշրջանի երկու ժողովուրդների միջև երկպառակության հիմքում կանգնած են Հայաստանի չհիմնավորված տարածքային հավակնությունները և ագրեսիվ քաղաքականությունը՝ ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ թշնամության և հակամարտության հետևանքների վերացման համար, անցկացնում է իրականությունից, պրագմատիզմից և կառուցողականությունից հեռու կույր քաղաքականություն։ Այդ քաղաքականության արդյունքում առաջին հերթին Հայաստանը կարող է ընդհարվել ծանր հետևանքների հետ։

Եթե Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հնչեցվում է Երևանի պաշտոնական հայտարարություններում, մտածում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մասին, ապա պետք է օկուպացիոն ուժերը դուրս բերի Ադրբեջանի տարածքներից և իր ժողովրդին նախապատրաստի խաղաղության։ Իսկ քաղաքական կամքը պետք է ցուցադրի բանակցությունների սեղանի շուրջ ձեռք բերված կոնկրետ արդյունքներով։ Որովհետև Ադրբեջանի և միջազգային միջնորդների համբերությունը անսահման չէ»,- ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները