Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն եւ Սաուդյան Արաբիան օգնել են փրկել ԱՄՆ էներգետիկ արդյունաբերությունը

20:02   05 Հունիս 2020    313

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային, որոնք օգնել են փրկել ԱՄՆ էներգետիկ արդյունաբերությունը:

«Մենք փրկեցին նավթայի արդյունաբերությունը, աղետ կլիներ այն կորցնելը: Եվ գիտե՞ք՝ ով օգնեց: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը, ապա մենք արեցինք այնպես, որ Մեքսիկան անի այն, ինչը պետք է աներ»,-ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այժմ գինը (նավթի) մեկ բարելի դիմաց շուրջ 40 դոլար է, եւ ոմանք ասում էին, որ դա անհնար է, սակայն մենք այնպես ենք արել, որ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ ՕՊԵՔ+ մյուս անդամ երկրները զգալիորեն կրճատեն նավթի արդյունահանումը: Մենք անվանում ենք դա ՕՊԵՔ+, սակայն նրանք առաջնորդներ էին, եւ մենք դա շատ գնահատում ենք»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները