Ֆլոյդի ընտանիքին 125 երկրներից շուրջ 13 մլն դոլար են նվիրաբերել

20:26   05 Հունիս 2020    551

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին 13 մլն դոլար են նվիրաբերել։

GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով հավաքված հանգանակությունը կազմել է 13 մլն դոլար, ինչը դարձել է կայքի ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ միջոցները փոխանցվել են ընդհանուր առմամբ 125 երկրներից: Մահացածի եղբոր խոսքով՝ հավաքված գումարը կփոխանցվի նաև հուղարկավորության ծախսերը հոգալու համար, որը տեղի կունենան հունիսի 9-ին՝ Հյուսթոն քաղաքում։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները