Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

20:45   05 Հունիս 2020    300

Հուլիսի 1-ից Իսպանիան կսկսի բացել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի կառավարության խոսնակ Մարիա Ջեզուզ Մոնտերոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Իսպանիայի զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն հայտնել էր, որ սահմանները կբացվեն հունիսի 22-ից, իսկ ավելի ուշ նախարարությունը հրաժարվեց իր հայտարարությունից, ինչը քննադատության արժանացավ հարեւան Պորտուգալիայի կողմից:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները