Բրազիլիայի Օզասկու քաղաքի առողջապահության քարտուղարի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

20:59   05 Հունիս 2020    288

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Օզասկու քաղաքի առողջապահության քարտուղար Ֆերնանդո Մաչադո Օլիվեյրան հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել, նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել, ուրբաթ հաղորդել է հասարակական անվտանգության պետական վարչությունը՝ հավելելով, որ ոստիկանությունը հետաքննում է՝ արդյոք միջադեպը կապված է եղել նախարարի՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերի հետ։

Հասարակական անվտանգության քարտուղարությունը հայտնել է, որ նա չի տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բրազիլական Globo հեռուստատեսությունը հայտնել է, որ Օլիվեյրան ոստիկանությանը հայտնել է նախկինում WhatsApp հավելվածի միջոցով ձայնային սպառնալիքներ ստանալու մասին։

Օզասկուի քաղաքապետարանի տվյալներով՝ հունիսի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 3965 դեպք, որոնցից 343-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները