Թբիլիսիում իր բնակարանի պատուհանից կրակոցներ արձակած տղամարդու են ձերբակալել

21:13   05 Հունիս 2020    494

Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի Վարկետիլի շրջանի բնակչին, ով կրակոցներ էր արձակել իր բնակարանի պատուհանից:

Մի քաի ժամ տեւած բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնվել է իրավապահներին: Այս ամբողջ ընթացքում Շուամտայի փողոցում գտնվող թիվ 22 շենքը շրջափակվել էր, միջադեպի վայրում մեծ թվով ոստիկաններ և զրահատեխնիկա էր մոբիլիզացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կրակոցներն արձակել էր մոտ 45-ամյա Դավիդ Իվանովը, ով հարբած վիճակում էր գտնվում: Հաղորդվում է, որ պատճառը կենցաղային կոնֆլիկտն էր: Ընդ որում, լրագրողներին հայտնի էր դարձել, որ նախկինում Իվանովն արդեն դատապարտվել էր ընտանեկան բռնության համար: Բացի այդ, մինչեւ վերջերս նրա նկատմամբ սահմանափակիչ կարգադրություն էր գործում, որն արգելում էր տղամարդուն մոտենալ իր երեխաներին եւ կնոջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները