Մայիսն ամենաշոգ ամիսն է դարձել Երկրի վրա

21:24   05 Հունիս 2020    288

Անցյալ ամիսն ամենաշոգն է դարձել Երկրի վրա՝ շարունակելով կլիմայի փոփոխության չթուլացող միտումը, քանի որ 2020 թվականն ամենաշոգը կլինի վերջին10 տարվա ընթացքում, հայտնել են Կոպեռնիկի Կլիմայի փոփոխության ծառայության գիտնականները:

Ըստ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչակազմի՝ այս շրջանն ավելի քան 98 տոկոս հավանականությամբ ամենաշոգը կլինի մարդկության պատմության մեջ: «Վերջին ամիսն ամենատաքն է եղել դիտարկումների ամբողջ պատմությա ընթացքում, եւ դա, անշուշտ, մտահոգիչ նշան է»,- հայտարարել է Ֆրեդա Վամբորգը՝ Copernicus Կլիմայի փոփոխության ծառայության գիտնականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ վերջին 12 ամսվա ընթացքում միջին ջերմաստիճանը վերջին 12 ամսվա ընթացքում ամենաշոգն է եղել երբեւէ գրանցված տվյալներից»,- ասել է նա:

Ըստ նոր ուսումնասիրության արդյունքների՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Սիբիրի որոշ հատվածներում, որտեղ ջերմաստիճանը միջինից 10 աստիճան բարձր էր, ինչպես նաեւ՝ Ալյասկայում եւ Անտարկտիկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները