Շվեդիայում 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով լամպ անջատողի աշխատանք են առաջարկում

21:46   05 Հունիս 2020    316

Շվեդական Գյոթեբորգ քաղաքում լապմ անջատողի թափուր աշխատատեղ է հայտնվել:

Թափուր աշխատատեղերի պայմանների համաձայն՝ աշխատակիցը պետք է ամեն առավոտ եւ երեկո զեկուցի աշխատանքի գալու եւ տուն գնալու մասին, ինչպես նաեւ անջատի եւ միացնի լույսը երկաթուղային կայարանում: Մնացած ժամանակը նա կարող է անցկացնել իր հայեցողությամբ: Առաջարկվող աշխատավարձը 21 հազար շվեդական կրոն է (մոտ 2000 դոլար):

Այս թափուր աշխատատեղը նկարիչներ Սայմոն Գոլդինի եւ Ջեյկոբ Սենեբիի «Հավերժ զբաղվածություն» նախագծի մի մաս է: Նախագծի բյուջեն հատուկ հիմնադրամում է եւ յոթ միլիոն կրոն է կազմում, ինչը պետք է բավարար լինի 120 տարի աշխատանքի տեղավորելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թափուր աշխատատեղի համար արդեն 175 մարդ է դիմել տարբեր երկրներից: Ըստ նկարիչների՝ նրանք նույնիսկ պատրաստ են աջակցել հարմար աշխատողի աշխատանքային ներգաղթին: Ընդ որում, չափանիշները, որով ընտրվելու է լամպ անջատողը, չեն հրապարակվում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները